«Օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի

Պետական եկամուտների կոմիտեի ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը նոյեմբերի 26-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել 13 տնտեսվարողի:

2019թ. տարեսկզբից հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 117 տնտեսվարող: 83 հարկ վճարողի դիմում բավարարվել է (այդ թվում` 2018թ. տարեվերջին ստացված 3 դիմում), 37 դիմում մերժվել:

Հիշեցնենք, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած տնտեսվարող սուբյեկտների ցանկերը հրապարակված են հարկային մարմնի պաշտոնական կայքում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Օրինապահ հարկ վճարողների ցանկ

1. «ԻՏԱ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ

2. «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ

3. «ԱՐԿԱՐԱ» ՍՊԸ

4. «ՎԻԳԻՇԻՆԱ» ՍՊԸ

5. «ՆԻԿԻՏԱ ՄՈԲԱՅԼ» ՍՊԸ

6. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ

7. «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» Հ/Ձ ՍՊԸ

8. «ԵՎՐՈ ՏՐԱԿ» ՍՊԸ

9. «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ

10. «ՊՐԵՄԻՈՒՄ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ

11. «Ի-ՎԻ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ»  ՓԲԸ

12. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ» ՓԲԸ

13. «ԳՐԱՆԱՏՈՒՍ ՎԵՆՉՈՒՐՍ ՖՈՆԴ I» ՓԲԸ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել