Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այսօր՝ նոյեմբերի 26-ին, նիստ է գումարել, որտեղ քննարկվում է հանձնաժողովի նախագահի ընտրությունը:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնաառաջադրվեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Էդգար Շաթիրյանը: