Էդուարդ Մարտիրոսյանի և ԱԱԾ աշխատակիցների ցավակցական խոսքը՝ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ

Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։

Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերզված չեն։

Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը՝ հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրումով և անթերի պրոֆեսիոնալիզմով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել