Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունները սահմանելու մասին նախագիծը:
Նախատեսվում է ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների գերակայությունների սահմանում, հանրապետության տնտեսության պահանջներից բխող և միջազգայնորեն արդիական համարվող գիտահետազոտական աշխատանքների պետական ֆինանսավորման առաջնահերթության ապահովումը:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ձևակերպվել են ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024 թվականների հետևյալ գերակայությունները՝
- հայագիտություն,
- գիտություններ կյանքի մասին,
- արդյունավետ և անվտանգ էներգետիկա,
- նորագույն արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, այդ թվում՝ արհեստական բանականության օգտագործմամբ,
- տիեզերքի ուսումնասիրություն,Երկրի մասին գիտություններ, խնայողական բնօգտագործում,
- գիտության և հասարակության զարգացման կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված հիմնարար և կիրառական հետազոտություններ:
Նախագծի հիմանվորման մեջ նշվում է, որ ակնկալվում է 2020-2024 թվականներին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ծրագրերի և թեմաների համապատասխանեցում հանրապետության գիտական ներուժի առկա հնարավորություններին և ունեցած ձեռքբերումներին, ինչպես նաև գիտության և տեխնիկայի զարգացման համաշխարհային միտումներին: Հասցեական, այդ թվում` նաև հանրապետության տնտեսության պահանջներից բխող, հետազոտությունների և մշակումների իրականացում, արդյունքում` պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացում: