Թափուր է վարչապետի աշխատակազմի ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետի պաշտոնը

Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ։ Թափուր է վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի վճիռների և որոշումների կատարման վարչության պետի պաշտոնը։ 

Պաշտոնատար անձը․

1. ծրագրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարմանն ուղղված աշխատանքները և ապահովում դրանց իրականացումը,

2. ապահովում է իրավասու պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև այլ կառույցների հետ համագործակացությանն ուղղված աշխատանքների իրականացումը,

3. ապահովում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ Ներկայացուցչի գրասենյակ) գործառույթների իրականացմամբ ստեղծված և միջազգային կառույցներ ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցմանն ուղղված աշխատանքների իրականացումը,

4. ապահովում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի (այսուհետ՝ Ներկայացուցիչ) գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվության նախագծի մշակման աշխատանքների իրականացումը՝ իր Վարչության համակարգմանը վերապահված բնագավառում,

5. ապահովում է Ներկայացուցչի, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի, ինչպես նաև Ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալի առաջադրանքների և հանձնարարականների կատարմանն ուղղված աշխատանքների իրականացումը.

6. ապահովում է Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարումից բխող Ներկայացուցչի այլ լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների կատարումը:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

1. իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,

2. հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ,

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վճիռների և բարեկամական կարգավորումների կատարման վերահսկողության վերաբերյալ կանոնակարգի (ընդունված 2006թ. մայիսի 10-ին), Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1181-Լ որոշման անհրաժեշտ իմացություն,

4. առաջնորդման, աշխատակազմի կառավարման, ռազմավարական պլանավորման, քաղաքականության վերլուծության, մոնիթորինգի, որոշումների կայացման, խնդիրների լուծման հմտություններ,

5. անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,

6. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7. աշխատավարձի չափը՝ 377.659 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել