Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի․ 3-րդ նախագահի գրասենյակ

Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այս մասին հայտարարություն են տարածել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից։

«Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին:

Հավելենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել