Նախատեսվում է կանոնակարգել էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկաման է ներկայացրել ՀՀ էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցային կանոնները հաստատոելու մասին նախագիծը:

Նախատեսվում է կանոնակարգել էլեկտրաէներգետիկական բաշխման ցանցի աշխատանքը, կարգավորել բաշխման ցանցում արտադրողների, հաղորդողի, երաշխավորված մատակարարի, բաշխողի, շուկայի օպերատորի, Որակավորված սպառողների և էլեկտրաէներգետիկական շուկայում լիցենզավորված գործունեություն իրականացնող  այլ անձանց գործունեությունը, սահմանել վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, ինչը հնարավորություն կընձեռի ապահովել էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալի և արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև ապահովել բաշխման համակարգի բաց, թափանցիկ և ոչ խտրական հասանելիությունն ու օգտագործումը:

Մանրամասները՝ այստեղ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել