Երևան քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների ուժերով ապամոնտաժվում են առանց իրավահաստատող փաստաթղթերի տեղադրված գովազդային վահանակները: Արդեն իսկ ապամոնտաժվել է 18 վահանակ:
Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Գործընթացը լինելու է շարունակական:
Զուգահեռ այս օրերին բոլոր վարչական շրջաններում գույքագրման աշխատանքներ են տարվում:



