Ազգային Ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտնել է, որ դերասան Արտյոմ Կարապետյանի հրապարակած տեսանյութի վերաբերյալ խոսել է ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ:
«Այսօր հանդիպել եմ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին: Առիթը Արտյոմ Կարապետյանի երեկվա հրապարակած տեսանյութն էր: Խնդիրը, որի մասին բարձրաձայնում է Արտյոմ Կարապետյանը իրականում շատ մտահոգիչ է: Ոստիկանապետի ժ/պ-ի հետ երկար քննարկում ունեցանք այս հարցի եւ առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանվածության և ոստիկանությունում տարվող աշխատանքների մասին:
Ինչպես նաև, հանդիպել եմ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանին, ում հետ նույնպես քննարկել ենք հանրային տրանսպորտին առնչվող բոլոր խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները»,- նշված է հայտարության մեջ:
Հիշեցնենք, որ Արտյոմ Կարապետյանը տեսանյութ էր հրապարակել, որում ասվում է, որ երթուղայինի վարորդը, մեքենայի միջից հանելով դանակը, ցանկացել է կտրել նրա վիզը:
Մանրամասները՝ տեսանյութում