Գրավատան նկատմամբ տուգանք է կիրառվել՝ խախտում թույլ տալու համար

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի որոշմամբ «ԹՐԱՍԹ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ գրավատան նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց` գրավատնային գործունեությունը կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար:

Որոշմամբ խախտման համար գրավատան նկատմամբ կիրառել տուգանք՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Գրավատան նկատմամբ կիրառել նախազգուշացում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից տաս աշխատանքային օրվա ընթացքում խախտումը վերացնելու՝ այն է համապատասխան հաշվետվությունները ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնելու հանձնարարականով:

Որոշման նկարագրական մասի 3-րդ կետում նկարագրված խախտման համար գրավատան նկատմամբ կիրառել տուգանք՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Որոշումն ուժի մեջ է մտնում Գրավատուն մուտքագրվելու կամ գրավատան սահմանված կարգով լիազորված անձին հանձնելու օրվան հաջորդող օրվանից, այն կարող է երկամսյա ժամկետում բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել