Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկաման է ներկայացրել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը և Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց միաձուլման ձևով վերակազմակերպելու նախագիծը՝ ստեղծելով «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Նախագծով նախատեսվում է, որ միաձուլման ձևով վերակազմակերպման հետ կապված ծախսերն կիրականացվեն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի միջոցների հաշվին: