Նախատեսվում է միջին մասնագիտական ուսումնական կրթության հաստատություններում ընդունելությունը կատարել մրցութային հիմունքներով

Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Մխիթար Հայրապետյանը և Հարություն Բաբայանը առաջարկում են «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարել:

Նախագծով նախատեսվում է, որ արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական կրթության հաստատություններում ընդունելությունը կկատարվի առնվազն հիմնական ընդհանուր կրթություն ունեցող անձանց դիմումներով՝ ըստ ՀՀ կառավարության կողմից հատկացված անվճար և վճարովի տեղերի, օրենսդրությամբ սահմանված կարգով՝ մրցութային հիմունքներով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա առավել նպատակաուղղված և աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան անվճար ուսուցմամբ տեղեր հատկացնել, իսկ վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձեւավորել որոշակի բյուջե` այն կանոնադրական նպատակներով օգտագործելու համար:

Փաթեթը նաև հնարավորություն կընձեռի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` 2-րդ կուրսում` առկա ուսուցմամբ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել