Երևանի 2020 թվականի բյուջեն կառավարության կողմից տրված գումար է, և քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի. Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Երևանի 2020 թվականի բյուջեին.

«Այս տարի բյուջեն 107 միլարդ 120 միլիոն է, ինչին քաղաքային իշխանությունները և «Իմ քայլը»-ի ավագանու անդամները, անվանում են աննախադեպ, որովհետև Երևանի բյուջեն երբեք այդքան չի եղել: Սա կառավարության կողմից տրված գումար է, և քաղաքային իշխանությունը որևէ ձեռքբերում չունի: 2020 թվականի բյուջեն 9 միլիարդ 112 միլիոն դիֆիցիտ է ունենալու և ըստ էության դեռևս պարզ չէ, թե ինչ գումարներով է դրանք փակվելու, ինչ գումարով է այն լրացվելու: Շուրջ 3 միլիարդ սեփական եկամուտներն է հաշվարկել քաղաքապետարանը, որ ավել պետք է լինի այս տարի, որից շուրջ 1 միլիարդ 800 միլիոն դրամը գույքահարկն է: Սակայն գիտենք, որ 2019 թվականին՝  կապված ԵԱՏՄ-ի հունվարի 1-ից սկսվող մեքենաների մաքսազրծման հետ, բազմաթիվ մեքենաներ են ներկրվել Հայաստան և  արտահանվել: Սա խնդիր է, քանի որ այստեղ գտնվողներից ոչ մեկը, վստահ եմ, 2020 թվականի գույքահարկը չի վճարել»,- նշել է ավագանու անդամը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել