«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է․
1. Բանկերը հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, սույն օրենքին համապատասխան տրամադրում են տվյալ հաճախորդի ժառանգներին (իրավահաջորդներին), եթե վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչները տվյալ անձանց ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթեր են ներկայացրել:
2. Բանկը պարտավոր է ժառանգության (իրավահաջորդության) իրավունքները հիմնավորող բավարար փաստաթղթերը ստանալու պահից հինգ բանկային օրվա ընթացքում տեղեկացնել դիմող անձանց կամ կազմակերպություններին ներկայացված փաստաթղթերի անբավարարության մասին` նշելով պակասող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, իսկ դրանց բավարարության դեպքում` տասը բանկային օրվա ընթացքում նրանց հաղորդել հաճախորդի վերաբերյալ բանկում եղած սպառիչ տեղեկությունները և տրամադրել բոլոր փաստաթղթերը:
3. Բանկի կողմից սույն հոդվածին համապատասխան տեղեկությունները հաղորդելու և փաստաթղթերը ներկայացնելու մերժումը կամ սահմանված ժամկետներում չներկայացնելը կարող է գանգատարկվել դատարանում: Մերժման կամ սույն օրենքով սահմանված ժամկետներում տեղեկությունները չհաղորդելու և փաստաթղթերը չներկայացնելու հետևանքով դիմող անձանց կամ կազմակերպություններին պատճառված վնասը ենթակա է հատուցման լրիվ չափով, եթե մերժումը եղել է անհիմն կամ ժամկետները խախտվել են բանկի մեղքով: