Մաքսային օրենսգրքի 194-րդ հոդվածը սահմանում է, որ սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց` առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:
ՀՀ մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը սահմանված ժամկետում չհասցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:
Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով: