Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը գրառման տեսքով դիմել է իր ընդդիմախոսներին։
«Իմ հարգարժան ընդդիմախոսներին
Ասում եք՝ կեղծ օրակարգ ա բերվում ԱԺ, քանի որ նույնասեռականների կողմից երեխա որդեգրելու դեպքեր չկան:
Նախ, էտ ո՞վ ա ճշտել՝ կան, թե ոչ:
Ամեն ինչ նոր ա սկսվում: Ստամբուլյան կոնվենցիան ուզում են ներմուծել հենց դրա համար:
Ձեր տրամաբանությամբ ղեկավարվելու դեպքում, ի՞նչ գործ ունի ծովահենության հանցակազմը ՀՀ Քրեական օրենսգրքում, երբ Հայաստանը ծով չունի (այդտեղ հանձնման հետ կապված խնդիր կա, երկար պատմություն ա)։
Այ խելոքներ, պետք ա խնդրի դեմն առնել, և ոչ թե ընկնել ճահճի մեջ ու հետո Աստծուց փրկություն աղերսել»։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է նույնասեռական և սեռափոխված անձանց արգելել երեխա որդեգրել։ Կառավարություն դեմ է եղել նախաձեռնությանը։ Իսկ ԱԺ քվեարկությամբ օրենքի նախագիծը օրակարգ չընդգրկվեց։ Մեկ այլ նախագծով առաջարկում է նույնասեռական և սեռափոխված անձանց ամուսնության պետական գրանցումը արգելել օրենքով։ Երկու նախագծերն էլ բուռն քննարկումների արժանացան Ազգային ժողովի դահլիճում։ Իսկ ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում նշել էր․ «Հալալ է, ես Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ։ Մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները երեխա որդեգրեն և այդ երեխային դաստիարակեն։ Մենք ավանդական ազգ ենք և մեր կուսակցությունում դա Ծառուկյանից սկսած անընդունելի է։ Ինչ ուզում են՝ թող ասեն։ Մենք հետամնաց ազգ ենք, չգիտեմ, մեր համար դա անընդունելի է»։