Հունվարի 1-ից Ղարաբաղ Տելեկոմի, Վիվասելի, Բիլայնի ու Յուքոմի փոխկապակցման ծառայությունների վճարներում փոփոխություն կկատարվի

Ինչպես արդեն հայտնել ենք, Ղարաբաղ Տելեկոմի, Վիվասելի, Բիլայնի ու Յուքոմի փոխկապակցման ծառայությունների վճարները կնվազեցվեն։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 20-ի նիստին կքննարկի ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցի հաստատման հարցը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ու «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի սեպտեմբերի 6-ին ստորագրված՝ փոխկապակցման վճարների և ռոումինգի ծառայությունների սակագների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կորոշի․

  • Հաստատել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում սկզբնավորված զանգերի ՀՀ շարժական և ամրակցված հեռախոսակապի օպերատորների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերում վերջնավորման փոխկապակցման ծառայությունների առավելագույն վճարների կիրառման ժամանակացույցը` համաձայն հավելվածի։
  • Որոշումն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել