Որքա՞ն է կազմում «Զվարթնոց» օդանավակայանում մեքենաների կայանման համար նախատեսված գումարը

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիները կարող են օգտվել նոր համալիրի ավտոկանգառից, որն ունի 600 մեքենայի կայանման հնարավորություն:

Մեքենայի կայանման յուրաքանչյուր ժամի համար գանձվում է 500 ՀՀ դրամ, ամենօրյա կանգառման համար` 2.000 ՀՀ դրամ: Առաջին 10 րոպե կայանումն անվճար է:

Վճարումն ընդունվում է ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` քարտի միջոցով:

Օդանավակայանում գործում է նաև ավտոմեքենաների «Երկար կայանում» ծառայությունը: Ծառայությունից օգտվելու դեպքում, ավտոմեքենան կայանելով 5 օրից մինչև 30 օր (30-րդ օրը ներառյալ), կգանձվի ընդամենը 10 հազար ՀՀ դրամ: Այս ծառայությունը չի տարածվում ավտոբուսների և միկրոավտոբուսների վրա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել