«Զվարթնոց» միջազգային օդանավակայանից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հաճախորդների սպասարկման անձնակազմը հասանելի է շուրջօրյա՝ աջակցելու ուղևորներին հարցերի, առաջարկների և դիտողությունների դեպքում:
Տեղեկատու սեղանները տեղակայված են ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում:
Հաճախորդների սպասարկման անձնակազմը մշտապես ներկա է սահմանային հսկողության տարածքում՝ օդանավակայանի ինչպես մեկնման, այնպես էլ ժամանման սրահներում՝ կազմակերպելու հետևյալ խմբերի ուղևորների արագ և արտահերթ սպասարկումը՝
- հաշմանդամություն ունեցող անձինք,
- ծերեր,
- հղիներ,
- մինչև 4 տարեկան երեխաների հետ ճամփորդող ուղևորներ,
- դիվանագիտական անձնագիր կրողներ:
Օդանավակայանն իև աջակցությունն ու առաջարկն է ներկայացնում այն ուղևորներին, որոնց շարժունակությունը ֆիզիկական կարողությունների առումով սահմանափակված է: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում առաջարկվող խնամքի ծառայությունն ապահովում է, որ ուղևորները հնարավորություն ունենան աշխատակիցների ուղեկցությամբ և օժանդակությամբ՝
- տեղափոխվել հատկացված կետերից մինչև հաշվառման սեղաններ,
- անցնել ուղևորի և ուղեբեռի հաշվառման գործընթացը և գրանցել իրենց ուղեբեռը,
- հաշվառման սեղանից շարժվել դեպի օդանավ՝ ճանապարհին անցնելով ելքի կամ սահմանային, մաքսային ձևակերպումները կա անվտանգության ստուգումները,
- անհրաժեշտության դեպքում անվասայլակի կամ այլ օժանդակ միջոցի օգնությամբ, ըստ անհրաժեշտության, նստել կամ իջնել օդանավից, օդանավի նստատեղից,
- տանել ձեռքի ուղեբեռն օդանավ,
- հաշվառված ուղեբեռը ստանալու համար օդանավից շարժվել դեպի ուղեբեռի ստացման սրահ՝ ճանապարհին անցնելով անհրաժեշտ որևէ մուտքի կամ մաքսային ձևակերպումներ,
- ուղեբեռի ստացման սրահից տեղափոխվել դեպի հատկացված կետ:
Անհրաժեշտ քանակի աջակցող աշխատուժ և միջոցներ նախատեսելու նպատակով՝ կարևոր է ծառայությունը պահանջել նախապես, իսկ օժանդակություն ստանալու համար հարկավոր է դիմումը ներկայացնել մեկնման սահմանված ժամից առնվազն 48 ժամ առաջ: Ցանկալի է ուղևորի կողմից այդ դիմումը ներկայացվի տոմսի ամրագրման ժամանակ, որը պետք է բացառապես ներկայացվի ավիաընկերությանը, ճամփորդական գործակալությանը կամ տուր օպերատորին: Միայն այս դեպքում մենք կարող ենք երաշխավորել անհրաժեշտ օժանդակող ծառայության տրամադրումը: Իրավական նկատառումներով սահմանափակ շարժունակությամբ ուղևորի կողմից նման դիմումը կամ ամրագրումն անմիջապես օդանավակայանի շահագործողին չի թույլատրվում: