Փեթակի մոտ մետրոյի կայարան ունենալու հարցը քննարկվում է. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ Փեթակի մոտ մետրոյի կայարան ունենալը իրատեսական է և նույնպես քննարկվում է:

Երևանի քաղաքապետարանի կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանը, ի պատասխան Լևոն Զաքարյանի հարցման, պատասխանել է, որ համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժի կողմից ներկայացված տեղեկատվության՝ Երևան քաղաքի զարգացման 2020 թ, և 2019-023թթ. ծրագրերի նախագծերի կազմման շրջանակներում Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի կողմից կրկակի անգամ հարցում է ուղարկվել Երևան քաղաքի մետրոպոլիտենի տնօրինութանը՝ խնդրելով տրամադրել որոշակի պարզաբանումներ, արդյո՞ք Փեթակ առևտրի շուկայի հարակից տարածքում եղել են մետրոյի ընդլայման հնարավորություններ, կամ դրա վերաբերյալ հայտնել դիրքորոշումը՝ առդիր ներկայացնելով նաև այդ հատվածի համար «Տարբերակ» ճարտարապետական արվեստանոցի կողմից ներկայացված էսքիզային առաջարկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել