Նոյեմբերի 8-ին, ժամը 05.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի տղամարդ։ Տուժածին ուղեկցող անձը հայտնել է, որ Մալաթիայի տարածքում նրան դանակով հարվածել են:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ըստ բժշկի տեղեկանքի տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը վնասվածքը ստացել է ժամը 04.30-ին,
Բեռնակիրների փողոցի տներից մեկում։ Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ դանակահարողը 65-ամյա տանտիրուհին է եղել։
Կինը ոստիկաններին է ներկայացրել հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: