Նոյեմբերի 8-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ պարգևատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի համաձայն 2019թ-ի սեպտեմբերի 24–ից մինչև հոկտեմբերի 5-ը Հայաստանի Հանրապետության տարածքում «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով իրականացված լայնածավալ ռազմավարական զորավարժություններին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Ճանապարհային ոստիկանության մի շարք ծառայողներ ներկայացան խրախուսման: Մասնավորապես, ոստիկանության մայոր Զավեն Լյովայի Մելքոնյանը, ոստիկանության կապիտան Գրիգոր Սամվելի Մադոյանը, ոստիկանության կապիտան Արսեն Աբրամի Անանյանը, ոստիկանության մայոր Սահակ Արտակի Մկրտչյանը, ոստիկանության մապիտան Արմեն Ալբերտի Սարգսյանը, ոստիկանության մայոր Սուրեն Աշոտի Ջաբաղյանը, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Օնիկի Օհանյանը, ոստիկանության փոխգնդապետ Գեղամ Յուրիկի Մարգարյանը և ավագ տեսուչ Կարինե Ալեքսանդրի Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավարության կողմից ստացան տարբեր աստիճանի պարգևներ, կրծքանշաններ և խրախուսանքներ:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար անձնակազմը շնորհավորեց պարգևատրվածներին, մաղթելով բարի ծառայություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: