Կրթության, գիտության, սպորտի ու մշակույթի նախարար Արայիկ Հարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։
«Մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ
միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).
• առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
• երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
• երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ»։