ՀՀ ոստիկանությունը հոկտեմբերի 18-ին պայմանագիր է կնքել «Երմեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով անզգայացնող սարքեր է ձեռք բերել։
Տեխնիկական բնութագրի համաձայն, վիրահատարանում գործարկվող շարժական անզգայացման սարք է, IPPV; A/C; PCV; SIMV և մանուալ ռեժիմով, LCD էկրանով, և այլն։
Գնվել է 2 սարք, յուրաքանչյուրը՝ 5 միլիոն 100 հազար դրամ։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 10 միլիոն 200 հազար դրամ։