Արտակ Ասատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ պաշտոնական

ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը հուլիսի 29-ին նշանակվել էր արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի պաշտոնում: Մի քանի օր առաջ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իրավաբան.net-ին նախարարության մամուլի ծառայությունից տեղեկությունը հաստատեցին․ «Նրա հետ պայմանագիրը արդեն լուծվել է»։

Ստորև ներկայացնում ենք Արտակ Ասատրյանի կենսագրությունը:

Արտակ Ասատրյանը ծնվել է 1982թ-ի հուլիսի 5-ին, Երևանում:

Աշխատանքային գործունեություն

2019 թվականի հուլիսի 29-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

13.06.2016թ-19.07.2019թ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

18.05.2011թ.-13.06.2016թ. ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
14.10.2010թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
17.11.2008թ.-17.05.2011թ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ
02.06.2008թ. -17.11.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական՝ իրավական հարցերով
07.01.2008թ.-02.06.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ օգնական՝ իրավական հարցերով
02.07.2007թ.-07.01.2008թ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական՝ իրավական հարցերով
2010-2015թթ.- «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, դասախոս
2004-2009թթ. ՀՊՃՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոն, իրավագիտության դասախոս
2004-2009թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պետական ծառայողների վերապատրաստման և որակավորման բարձրացման բաժին, դասախոս
2012թ-ից ՀՀ փաստաբանների պալատի անդամ

Կրթություն

2009թ. Թաֆթս համալսարանի Ֆլետչերի անվան իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ)
2004-2007 ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոն, ասպիրանտ (իրավաբանական գիտությունների թեկնածու)
2002-2004 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
1998-2002 ԵՊՀ, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

Այլ տեղեկությունները

Լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն

Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել