Ինչ վերաբերվում է «չլելուն»՝ մեքենան շահագործվել է միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում. քաղաքապետարանը՝ պատգամավորին

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է պատգամավոր Արփի Դավոյանի կողմից կատարված գրառմանը ուղղված փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին.

«Ի պատասխան Ձեր կողմից կատարված գրառմանը Փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին,

Հայտնում եմ Ձեզ, որ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին անհրաժեշտ է եղել մեքենաներ աղբահանություն իրականացնելու համար և այդ փաստից ելնելով հիմնարկը դիմել է Հայաստանի Հանրապետության բոլոր շրջանների գործընկերներին աղբահանության մեքենա տրամադրելու նպատակով։

Մեր Ստեփանավանի գործընկերները տրամադրել են Ռենո մակնիշի 268LL36 պետհամարանիշներով աղբատար ավտոմեքենա, որի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ստեփանավանի բոլոր գործընկերներին ևս մեկ անգամ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք Ձեզ, որ մենք իմացել ենք ԱՊՊԱ պատահարի օրը, որ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր, ուստի մոտեցել ենք վարորդին, փորձել ենք մեր ուժերով հարցը կարգավորել, բայց Մերսեդեսի վարորդը իր մեղքը չի ընդունել։

Ինչ վերաբերվում է «կոռոբկին»՝ փոխանցման տուփին, մեքենան հենց մուտք է գործել մեր ավտոպարկ, միանգամից այդ թերությունը մեր ավտոպարկի պատասխանատուն նկատել է անձամբ վարելուց հետո։ Այդ Ռենո մակնիշի աղբահանման մեքենան միայն վարել է Ստեփանավանից եկած վարորդը Վարդան անունով և մեքենան օգտագործվել է մեկ հերթափոխով, քանի որ մեր վարորդները տեսել են փոխանցման տուփի թերությունը և չեն վարել, մտածելով որ մեքենան կխափանվի։

Ունեցել ենք դեպք, երբ Ստեփանավանի վարորդը ունեցել է արարողություն, գնացել է Ստեփանավան և մեր վարորդին ասել ենք վարի։ Մեր վարորդը գործից ազատման դիմում է ներկայացրել, քանի որ այդ մեքենայի խափանված փոխանցման տուփի մասին տեղյակ է եղել և հրաժարվել է վարել։

Ինչ վերաբերվում է «չլելուն»՝ մեքենան շահագործվել է միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և մեկ հերթափոխով։ Մեքենայի վրա եղել են բազմաթիվ թերություններ, մենք դրանք վերացրել ենք և վերջում պատրաստվել էինք շարժիչի հին յուղը փոխարինել նորով, սակայն առանց ինձ տեղյակ պահելու մեքենան տարել են մեր ավտոպարկից։

Եթե վերընշվածից հետո կան որևէ ֆինանսական կամ այլ բնույթի անհամաձայնություններ այս հարցի շուրջ, ուրախ կլինենք լրացուցիչ պարզաբանումներ տալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել