Բարձրաստիճան պաշտոնյան զանգել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ինձ զեկուցեց հետևյալը.

Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն և շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան և չնայած ճանաչել է իրեն որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ տուգանել է:

Լսելով այս պատմությունը՝ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեցի խրախուսել երթևեկության կանոնների խախտման համար բարձրաստիճան պաշտոնյային տուգանած ճանապարհային ոստիկանին»,- գրել է վարչապետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել