Հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանըներկայացրել է առողջապահության ոլորտում կատարված նորարարության մասին, որն էլեկտրոնային գործիք է։

«Երևի կհիշեք, որ երբեմն տեղ չի լինում վերակենդանացման բաժիններում և շտապօգնությունը պացիենտին ստիպված մեկ բուժհիմնարկից տեղափոխում է մեկ այլը։

Այս էլեկտրոնային գործիքով շուտով հասանելի կլինի բոլոր վերակենդանացման բաժանմունքների մահճակալների զբաղվածության մասին տեղեկատվությունը, որը ՇՕ-ին թույլ կտա նախապես որոշել, թե ուր տեղափոխի պացիենտին։

Գործիքը նաև հասանելի է բոլորի համար այս հղումով՝ https://armed.am/govlimits/?pg=freebeds

Ինչպես նաև հիշեցնում եմ, որ հասանելի է Հայաստանում պետպատվեր ունեցող բոլոր բուժհաստատությունների պետպատվերի չափի մասին գործիքը, ներառյալ գումարների ծախսը այս հղումով՝ https://armed.am/govlimits » ։

Нет описания фото.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել