Նոր նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 5-ին, նոր նշանակում է կատարել։ Վրեժ Գաբրիելյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով. Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,-նշված է որոշման մեջ։

Վրեժ Գաբրիելյանի կենսագրությունը՝

Ծնվել է 1952 թվականի հունվարի 10-ին Երևանում:

1968 թ. ավարտել է Երևանի N 117 միջնակարգ դպրոցը:
1968 թ. ընդունվել և 1973 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետը:
1985 թ. ընդունվել է և 1990 թ. ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցը:
Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ – ակադեմիկոս է (2007 թ.):
Սանկտ-Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է (2004 թ.):
1973 թ. աշխատանքի է անցել ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1974-1975 թթ. ծառայել է սովետական բանակում:
Զորացրվելուց հետո 1975-1976 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Սպանդարյանի շրջկոմում, որպես դպրոցական բաժնի հրահանգիչ:
1976 թ. ընտրվել է նույն շրջկոմի քարտուղար, իսկ 1977 թ.` երկրորդ քարտուղար:
1978 թ. նշանակվել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի կոմերիտական կազմակերպությունների բաժնի վարիչ:
1983 թ. ծառայության է գործուղվել ՀԽՍՀ ներքին գործերի համակարգ եւ նշանակվել Երևան քաղաքի Շահումյանի շրջանի ներքին գործերի բաժնի պետի տեղակալ՝ քաղդաստիարակչական աշխատանքների գծով:
1984 թ. նշանակվել է ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի քաղաքական մասի պետ:
1988 թ.` ՀԽՍՀ տրանսպորտային ներքին գործերի բաժնի պետի տեղակալ-քաղաքական մասի պետ:
1988 թ.` դեկտեմբերին ՀԽՍՀ տրանսպորտային ՆԳ վարչության պետի տեղակալ-քաղաքական բաժնի պետ:
1989 թ. մարտին նշանակվել է ՀԽՍՀ ՆԳՆ քաղբաժնի պետի տեղակալ:
1990 թ.` նույն նախարարության անձնակազմի և կադրերի վարչության պետի տեղակալ-անձնակազմի բաժնի պետ:
1992 թ. նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչության պետ:
1994 թ. նոյեմբերին` ՀՀ ՆԳՆ ռազմամոբիլիզացիոն և քաղաքացիական պաշտպանության բաժնի պետ:
1996 թ. գործուղվել է ՀՀ ԱԻՎ և նշանակվել է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների տեսչության պետ:
1997 թ. սեպտեմբերին նշանակվել է Երևան քաղաքի ՔՊ և ԱԻ շտաբի պետ:
1999 թ.` Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ:
2001 թ. ապրիլի 27-ին ՀՀ Վարչապետի N 334 որոշմամբ նշանակվել է ՀՀ ԿԱ ԱԻ Վարչության պետի տեղակալ:
2001 թ. մայիսի 10-ին ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի N 181 հրամանով նշանակվել է նաև Երևան քաղաքի ԱԻ և ՔՊ վարչության պետ:
2006 թ. մարտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ:

2019 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է մարտից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն:

2007 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի թիվ 223Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին:

Պարգևատրվել է`

— ՀՀ Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով
— ՀՀ Նախագահի կողմից շնորհակալագրով
— ՀՀ մատուցած ծառայությունների, ինչպես նաև երկարամյա, օրինակելի և անբասիր աշխատանքի համար ՀՀ Վարչապետի հուշամեդալով
— Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության կազմավորման 20 ամյակին նվիրված «Հոբելյանական» մեդալով
— ՀՀ ԱԻՆ «Պատվավոր աշխատակից» և «Անբասիր ծառայության համար» մեդալներով
— ՀՀ ԱԻՆ «Միջազգային կարգի փրկարար» կրծքանշանով
— «ԽՍՀՄ զինված ուժերի 70 ամյակի», ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան», «Գարեգին Նժդեհ» մեդալներով
— ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» և «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով
— ՀՀ Ոստիկանության «Մարտական զորակցություն» մեդալով
— ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի գերազանց ծառայության I և II աստիճանների կրծքանշանով
— ԽՍՀՄ ՆԳՆ գերազանց ծառայության կրծքանշանով
— ՀՀ Վարչապետի շնորհակալագրով
— ՀՀ Վարչապետի հուշամեդալով և պատվոգրով
— Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսենի» ոսկյա հուշամեդալով
— Անվանական զենքով
— Քաղ. պաշտպանության միջազգային կազմակերպության կողմից նրան շնորհվել է Քաղաքացիական պաշտպանության ասպետի կոչում
— ԼՂՀ վարչապետի կողմից «Հուշամեդալով»
— ԵԿՄ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով
— «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով
— Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի «Փառքի շքանշանով»
— «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալով
— ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչության մեդալով:

Ծառայության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ ՆԳՆ, ՀԽՍՀ ՆԳՆ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Տպագրել է գիտական հոդվածներ և մեկ մենագրություն` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերին:

Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել