Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էմին Ավետիսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել