Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանն անդրադարձել է մետրոյի Հանրապետության Հրապարակի կայարանի մոտ ցուցադրված «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացմանը, որը հասարակության շրջանում հակասական կարծիքներ է առաջացրել:
«Արդյո՞ք սա 57 հոգանոց ավագանու «Իմ Քայլը» խմբակցության դե ֆակտո առաջին դեմք Հասմիկ Խաչունցն է, թե՞ սխալվում եմ։ Հատված է այսօրվա Հանրապետության Հրապարակի հարակից տարածքում իրականացվող, մեղմ ասած, անհայտ ծագման «բեմադրությունից»։ Կարծում եմ, շատերն են հասկանում՝ ինչին էր միտված այն, և արդեն հասկանալի է՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը թույլտվություն տվել այս ամենին։ Երևի կրթությունս կամ դաստիարակությունս չեն ներում հասկանալ սա ի՞նչ ծես է, ի՞նչի ազդեցության տակ են կամ ի՞նչ ոռնոցներ են։ Ի՞նչ մեսսիջ է այն իր մեջ պարունակում։
Անվստահություն եմ հայտնում սեփական աչքերիս։
Հ․ Գ․ Ամբողջական տեսանյութը չեմ տեղադրում, որովհետև այն իրապես նողկալի է»,-նշել է նա:
Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացմանը մասնակցում է նաև Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը, ով մեկնաբանել էր, որ Contemporary Choreography Lab Armenia-ի կողմից կազմակերպված հուԶԱՆՔ ու ԶԱՆԳ ժամանակակից պարային ներկայացումը ԿԳՄՍՆ դրամաշնորհին է արժանացել, իսկ ներկայացման համար թույլտվություն առկա է Երևանի քաղաքապետարանի ու Մետրոպոլիտենի կողմից: