Բախում Հրապարակի մետրոյի կայարանի մոտ՝ քաղաքացիների ու ներկայացման մասնակիցների միջև

Երևանի ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հանրապետության Հրապարակի մետրոյի կայարանի հարակից տարածքում «ՀուԶԱՆՔ ուԶԱՆԳ» ներկայացման մասին, որը հակասական կարծիքների է արժանացել ու խոսեք ուղղել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Պարոն Արայիկ Հարությունյան ջան, ժամանակակից արվեստը Հայաստանում նորից լռեցվում է մի խումբ մարգինալ քաղաքացիների ու մեդիայի ներկայացուցիչների կողմից։
ԿԳՄՍՆ դրամաշնորհին արժանացած ու Contemporary Choreography Lab Armenia-ի կողմից կազմակերպված հուԶԱՆՔ ու ԶԱՆԳ ժամանակակից պարային ներկայացման փորձի ժամանակ մի խումբ մարդիկ հարձակվել են ու հայհոյանքների տարափով ուղեկցված կեղծ մեղադրանքներով ֆիզիկական բռնություն են գործադրել միջոցառման մասնակիցներից մեկի վրա՝ տապալելով ներկայացման փորձը։
Ներկայացումը տեղի է ունենալու վաղը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 17:00։
_________________
Ինֆորմացիա ներկայացման մասին.
հուԶԱՆՔ ու ԶԱՆԳ-ը կատարողական արվեստի նախագիծ է, որը համադրում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը։ Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի, Եղիշե Չարենց) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցում է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ։ Ֆուտուրիզմ պոեզիան ապագայի ձայնն է այն անցյալում, որը գալիս է հռչակելու արվեստագետի ներկայությունը՝ կայանելով արվեստ անող կնոջ՝ Հասմիկ Թանգյանի մարմինը հանրային տարածքում՝ փորձարարական պարագրության մեջ։

Նախագիծը նպատակ ունի հարցադրելու եւ առաջարկելու հանրային տարածքում մարմնի լինելիության նոր ձեւեր, որոնք վաղուց արդեն առաջարկվել են անցյալում՝ վերոնշյալ պոետների կողմից։ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի կատարումները ներկայում խոսող կնոջ ձայնն է, իսկ նրա ձայնի հաճախականությունը գալիս է տղամարդ հեղինակներից մինչեւ իր իսկ ձայնը՝ հարցականի տակ դնելով կնոջ եւ տղամարդու խոսքի ձեւերի հստակ տարաբաժանումները։ Հասմիկ Թանգյանը հարցականի տակ է դնում կնոջ մարմնի հանդեպ հաճախ հանդիպող կարծատիպերն ու ներակայացնում մի ներքին ճնշում, որը պայմանավորում է մեր հանրային վարքն ու ինքնազգացողությունը։
__________________
Թույլտվությունը Երևանի քաղաքապետարանից ու Մետրոպոլիտենից առկա է»,-նշել է նա։

Այսօր՝ ներկայացման ժամանակ բախում է տեղի ունեցել ներկայացման մասնակիցների ու ներկա քաղաքացիների միջև։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել