Մի բան է, երբ մարդն ինքն է թմրամիջիոց օգտագործում, այլ բան` երբ իրացնում է: Երկուսն էլ անընդունելի են, բայց կա մի էական տարբերություն, վերջինիս դեպքում, հանցամիտը հանուն փողի թունավորում է շրջապատողներին, դառնում չարիք հասարակության ու պետության համար: Օրերս նման մի դեպք գրանցվեց ոստիկանության Մասիսի բաժնում:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Հոկտեմբերի 31-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ` Մասիսի քրեական հետախույզները, ապօրինի թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հայանիստ գյուղի 41-ամյա մի բնակչի:
Անձնական խուզակությամբ նրա գրպանից հայտնաբերվեց յուրահատուկ հոտով դեղնականաչավուն, չորացված մանրացված կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկվածի` հայտնբերվածը կանեփ էր, որը քաղել էր Խաչփառ գյուղի դաշտերից:
Նույն օրը կասկածվողի տանը և կից օժանդակ շինություններում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգված, կանեփի սերմեր և 5 կտոր մեթադոն դեղահաբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ մեթադոնի ձեռքբերման հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: