«Մարդիկ արել են, լյուքս սենյակով, բանով…». վկան Սարգսյանների ընտանիքի մասին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 1-ին, մեկնարկել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործով դատական նիստը:

Հայկ Սարգսյանի գործով վկայություն տվեց Արթուր Ղևոնդյանը։

Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հարց ուղղեց վկային, թե դեպքից հետո Հայկը և Դավիթը ի՞նչ հարաբերությունների մեջ են եղել, նա նշեց, որ ընկերական։

Անդրադառնալով Դավիթ Սիմոնյանի բուժմանը՝ Արթուր Ղևոնդյանը նշեց, որ հիվանդանոց տարել են, հետևել են.

«Մարդիկ արել են, լյուքս սենյակով, բանով…»,-նշեց նա։

Դատավոր Աբգար Առաքելյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ նշելով, որ նախաքննության ու դատաքննության ընթացքում ցուցմունքի հետ կապված հակասություններ կան։

«Կարծում եմ, պետք է նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակել»-ասաց դատախազ Աբգար Առաքելյանը։

Դատարանը որոշեց բավարարել դատախազի միջնորդությունը։

Աբգար Առաքելյանը դատարանում ընթերցեց նախաքննության ընթացքում վկայի տված ցուցմունքները։

Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նշենք նաև, որ Հայկ Սարգսյանը 2018 թվականի հուլիսի 11-ին կալանավորվել էր, իսկ սեպտեմբերի 10-ին, 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել