Հոկտեմբերի 30-ին մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ «Կենտրոնական» գերեզմանոցից գողացել են իր հանգուցյալ հարազատների ծաղկեպսակի հենասյունը և փայտե հինգ զամբյուղ՝ պատճառելով 150 հազար դրամի վնաս:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:
Էրեբունու քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Վարդաշենում բնակվող 42-ամյա մի տղամարդ: Նա բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: