Երևանի կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել եմ պաշտոնն ազատելու դիմում գրել․ փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Տիգարն Վիրաբյանն առաջարկել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենին պաշտոնն ազատելու դիմում գրել։

Այս մասին նա նաշում է․ «Հաշվի առնելով վերջին շրջանում Երեւանի կենդանաբանական այգու կառավարման հարցերում պարբերական դարձած խնդիրները, մասնավորապես, վերջին օրերի միջադեպերը, խորհրդակցելով քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, առաջարկել եմ «Երեւանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Խաչատրյանին՝ պաշտոնն ազատելու դիմում գրել»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին այգի էին ներթափանցել թափառող շներ ու հոշոտել 3 կենգուրուների, իսկ նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը, որի հետևանքով հոշոտվել էին այգու երեք մուֆլոնները։ 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել