Ձյան տեղումների պատճառով Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաց֊ռուսական սահման տանող Ստեփանծմինդա֊Լարս ավտոճանապարհի՝ Գուդաուրի֊Կոբի հատվածը փակ է՝ ժամը 1֊ի դրությամբ։ Այս մասին տեղեկատվություն կա Վրաստանում ՀՀ դեսպանատան էջում.

«Տեղեկացնում ենք, որ ձյան տեսքով տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել