Հրդեհ է բռնկվել գետնանցումի չշահագործվող կրպակում. ԱԻՆ

Նոյեմբերի 1-ին, ժամը 01:44-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում գտնվող գետնանցումում:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գետնանցումի չշահագործվող կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:27-ին, մարվել՝ 02:37-ին: Այրվել է կախովի առաստաղը (մոտ 100 քմ) ` ամբողջությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել