Առանց հաշվառման համարանիշերի երթևեկող «Ֆորդ Մուսթանգ»-ի վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն

Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկված անձինք առանց հաշվառման համարանիշերի «Ֆորդ Մուսթանգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորն են։

Ոստիկանության ծառայողներն առանց համարանիշերի մեքենան նկատել են մայրաքաղաքի Վարդանանց-Ալավերդյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու վերաբերյալ ոստիկանների պահանջներին։ Ոստիկանները հետապնդել են և Արամի փողոցում հիշյալ մեքենան հարկադրաբար կանգնեցրել։ Վարորդը և ուղևորը բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում:

https://www.facebook.com/www.police.am/videos/1008417379490841/UzpfSTEwMDAwMTUzNjg5MjQ4NToyNzk0NTQ3ODIzOTM5NzUz/?notif_id=1572536616074802&notif_t=notify_me

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել