«Մերսեդեսն» ու «Պորշը» «դրիֆթել են» Մոնթե Մելքոնյանի փողոցում. ոստիկանություն

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» եւ «Պորշ» մակնիշի երկու մեքենա:

Ոստիկանությունից հայտնում են, որ այդ մեքենաների վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթեւեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Վարորդները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Հորդորում ենք, խստագույնս պահպանել երթեւեկության կանոնները․ դա բխում է բոլորիս շահերից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել