Տրանսպորտային միջոցների երթևեկության և հետիոտնային շարժի բարելավման նպատակով 2019թ. նոյեմբերի 1-ից Երևան քաղաքի Մայիսի 9-ի և Արագածի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում են ճանապարհային ոստիկանությունից։
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկում կփոխվի գլխավոր ճանապարհի ուղղությունը և միաժամանակ խաչմերուկում կկազմակերպվեն հետիոտնային անցումներ:
