Արագածոտն մարզի մարզպետ Դավիթ Գևորգյանը սեպտեմբերի 25-ին որոշում է ստորագրել՝ որով մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի նկատմամբ վարչական տույժ կիրառելու:
Անդրանիկ Պապիկյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ 150 հազար դրամի չափով և նա պարտավորվել է ամենասեղմ ժամկետում վերացնել հողերի օգտագործման և պահպանման վերաբերյալ հայտնաբերված խախտումները:
Պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացու սեփականությունը հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասում առանց որևիցե օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության կառուցվել և գործում է խանութ (սուպերմարկետ):
Հայայնքի ղեկավարի կողմից վերոնշյալ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ փաստաթղթերը չեն ներկայացվել: