Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, հավանաբար հոգեմետ հանդիսացող 29 դեղահաբ, իսկ մյուս յոթում՝ կանեփանման 50 սերմնահատիկ։
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։