Դիմումներով՝ պարբերաբար, տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը. Գևորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն անդրադարձել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանի կողմից ներկայացված պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումին.

«Իրավասու չեմ հրապարակելու այն դիմումների բովանդակությունը, որոնցով պարբերաբար տարիներ շարունակ ինձ է դիմել Նաիրի Հունանյանը, սակայն հաստատապես կարող եմ պնդել, որ դրանք ընթերցելուց հետո, բացարձակապես իմաստ չեմ տեսել նրա հետ անգամ 1 րոպե հանդիպել, թեպետ՝ բազում անգամ, պաշտոնի բերումով, այցելել եմ «Երևան» ՔԿՀ: Լիահույս եմ, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ նրա դիմումը քննարկելիս և, ընդհանրապես՝ նրա «ադեկվատության», մասնավորապես իր արարքի ու իր անձի մասին սեփական մտածումների առնչությամբ համարժեք պատկերացում կազմելու տեսանկյունից, իրավասու պաշտոնյաները կուսումնասիրեն նաև հիշյալ և նրա այլ դիմումները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել