Առանց զույգ հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցներ վարելը կառաջացնի տուգանք՝ 200 հազար դրամի չափով. նախագիծ

Ազգային Ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների  վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է, որ այսուհետ առանց զույգ հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը` կառաջացնի տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

Տրանսպորտային  միջոցը կհամարվի զույգ համարանիշով, եթե համարանիշերն ամրացված են դրանց համար նախատեսված տեղում և ընթեռնելի են ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

Տրանսպորտային  միջոցը  կհամարվի մեկ համարանիշով, եթե համարանիշերից մեկը ամրացված չէ  դրա համար նախատեսված տեղում և ընթեռնելի չէ  ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

Ըստ նախագծի զույգ հաշվառման համարանիշեր ունեցող տրանսպորտային միջոցը մեկ հաշվառման համարանիշով վարելը կառաջացնի տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել