Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է կենսաթոշակային ապահովության վարչության փորձագետ ներգրավելու համար, ով
Կատարում է կենսաթոշակային ապահովության բնագավառի պետական միասնական քաղաքականության ձևավորմանը վերաբերող առաջարկությունների մշակման, կենսաթոշակային ապահովության կատարելագործմանը (արտոնյալ պայմաններով և մասնակի աշխատանքային կենսաթոշակներ) վերաբերող առաջարկություններ մշակելու, կենսաթոշակային ապահովության օրենսդրության (արտոնյալ պայմաններով և մասնակի աշխատանքային կենսաթոշակներ) միասնական կիրառումն ապահովելու նպատակով գերատեսչական նորմատիվ ակտեր և պաշտոնական պարզաբանումներ մշակելու, դրանք պետական գրանցման համար նախապատրաստելու աշխատանքներ:
Մասնակցում է Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով պետական կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, վճարման, կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցման, կենսաթոշակի վճարման դադարեցման և վերսկսման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքներին և նախապատրաստում առաջարկություններ:
Մասնակցում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների (այսուհետ` նպաստներ)` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով նշանակման, վերահաշվարկման, վճարման, նպաստ ստանալու իրավունքի դադարեցման, նպաստների վճարման դադարեցման և վերսկսման նկատմամբ մոնիթորինգի աշխատանքներին և նախապատրաստում առաջարկություններ:
Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ.
Կատարում է Վարչության քննարկմանը ներկայացված` կենսաթոշակային ապահովության բնագավառին և նպաստներին առնչվող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքներ նախապատրաստելու աշխատանքներ:
Կատարում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, քաղաքացիներից կենսաթոշակային ապահովության բնագավառին, պարգևավճարին և նպաստներին վերաբերող օրենսդրության առնչությամբ ստացված հարցումների վերաբերյալ մասնագիտական եզրակացության նախապատրաստում:
Քննարկում և վերլուծում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները, դրանց սահմանված կարգով ընթացք տալիս, քննարկում և վերլուծում է դրանց առաջացման պատճառները, կատարում քաղաքացիների ընդունելություն:
նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
Ունենա բարձրագույն տնտեսագիտական կրթություն:
Տիրապետի կենսաթոշակային օրենսդրությանը, «Պետական նպաստների մասին» օրենքին և հարակից իրավական ակտերին, պարգևավճարներին, պատվովճարներին առնչվող իրավական ակտերին:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 1 /մեկ/ տարի:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
- դիմում.
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի դիպլոմի(ների), վկայական(ների), պատճեները բնօրինակների հետ միասին.
- արական սեռի անձիք նաև զինգրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական.
- Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
- պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
- օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
- օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
- «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի.
- անձնագրի պատճենը (/առաջին և գրանցման էջերով).
Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ինչպես անձամբ այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցով ժամը 9.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն 21.10.2019թ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն /ք.Երևան Կառավարական տուն 3, հեռ.583751 էլեկտրոնային փոստի հասցե. [email protected]/: