Որպես անհետ կորած որոնվող տղամարդը հայտնաբերվել է վերակենդանացման բաժանմունքում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հոկտեմբերի 8-ից որպես անհետ կորած որոնվող 78-ամյա Վ․ Սարգսյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել