Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 3-ին նոր կարգադրություն է ստորագրել, Էդուարդ Աբրահամյանին նշանակել է Հանրապետության նախագահի օգնական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Էդուարդ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»,-նշված է հրամանագրում: