Վալերիյ Օսիպյանը ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին որոշում է ստորագրել, որով Վալերիյ Օսիպյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասում նշվում է, որ պետական հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նշանակում և ազատում է այն պետական մարմնի ղեկավարը կամ ենթակա պետական մարմնի ղեկավարը, որտեղ նրանք լինելու են աշխատանքային հարաբերությունների մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել