2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, «Մարտի 1»-ի գործով դատավարության մեկնարկից առաջ խոսել է հոր արձագանքի մասին՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությույանի մահվան կապակցությամբ:
Նա նշեց, որ իր հայրը ցավում է տեղի ունեցածի համար:
«Հայկ Հարությունյանը այն մարդկանցից էր, որին նա շատ գնահատել է, պարկեշտ անձնավորություն է համարել և իր գործը շատ ճիշտ կատարող: Նա այն կերպարը չէր, որ ուրիշ, սխալ բաների մեջ ներգրավված լիներ»,-նշեց նա:
Լևոն Քոչարյանի խոսքով՝ որ Հայկ Հարությունյանի ցուցմունքը նրանց համար դրական էր և նրանց համար էլ լավ կլիներ, որ Հայկ Հարությունյանը գար և իր ցուցմունքը դատարանում վերահաստատեր:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում